‘Ծանրոցներ ստանալը հեշտացել է’

3016

Այսուհետև հայաստանցիները արտասահմանից ծանրոցներ կարող են ստանալ որքան ուզեն ու երբ ուզեն, և դրա համար լրացուցիչ մաքսատուրք չվճարել: Նախկիում էլ էր դա հնարավոր, բայց անվճար` միայն 6 ամիսը մեկ:
Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից եկող ծանրոցների քանակը նախաամանորի շրջանում ավելի է շատացել: Գայթակղվել պետք չէ, որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ, կան: Եթե ստացվող ծանրոցի քաշը լինի 20 կգ-ից ավելի, իսկ արժեքը գերազանցի 150 հազար դրամը, ստիպված կլինեք մաքսատուրք վճարել: Հիմք կընդունվի ծանրոցի հետ ուղարկվող հաշիվ ապրանքագրում նշված ապրանքի ձեռքբերման գինը, դրա բացակայության դեպքում մաքսային մարմինը օրենքով նախատեսված մաքսային արժեքի կարգերը կկիրառի:

Մանրամասները՝ Armnewstv.am-ի տեսանյութում


Նախորդ հոդվածը‘Եղանակ. ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» տպավորիչ հաղթանակը, Մեսսին` հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)’