‘Ծառուկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է «Օսկանյանի գործը»’

714

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Այս մասին հայտնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Հանդիպման շրջանակներում կողմերը  զրուցել են Հայաստանի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող մի շարք թեմաների շուրջ:

 Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցին` Ջոն Հեֆֆերնը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն իրենց գործառույթները եւ կապահովեն օրենքի գերակայությունը այս հարցի լուծման գործում: Ծառուկյանը նշել է, որ իր հանձնարարությամբ գործն ուսումնասիրվել է լավագույն իրավաբանների կողմից եւ կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ընթացքում անձամբ է հանձնարարել խմբակցության պատգամավորներին` հանդես գալ խիստ եւ սկզբունքային հայտարարություններով  եւ ելույթներով:

ԲՀԿ առաջնորդը շեշտել է, որ հետեւողական է լինելու, որպեսզի  գործն անաչառ քննություն ունենա  եւ կայացվի օբյեկտիվ որոշում: 

Հիշեցնենք, որ  փողերի լվացման եւ խոշոր չափի գումարի յուրացման գործով Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնոդրությամբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ ԱԺ-ում հանդես գալու նախօրեին ԲՀԿ խմբակցությունը հայտարարություն էր տարածել որւմ Օսկանյանի նկատմամբ հարուցված գործը որակել էր որպես քաղաքական հետապնդում: 

 

Նախորդ հոդվածը‘Կհրատարակվի «Մատանիների տիրակալ»-ի հեղինակի անհայտ պոեմը ‘
Հաջորդ հոդվածը‘Մեսիի նախկին թիկնապահը 500 բանկ էր կողոպտել’