‘
Մինչ տարբեր բուհերից սպառնալիքներ են հնչում դասադուլներին մասնակցող ուսանողների հասցեին, եւ ոստիկանություն են բերման ենթարկվում ուսշարժման ակտիվիստները, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր վաղ առավոտյան այցելել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ եւ մասնակցել ուսանողների եւ դասախոսների համատեղ հանրահավաքին:
Հանրահավաքի ժամանակ Գագիկ Ծառուկյանը, պաշտոնապես դիմելով ռեկտոր Վահրամ Առաքելյանին, ասել է. «Եթե կլինեն ուսանողներ, ովքեր կբողոքեն, կդժգոհեն, հուզված վիճակում ինչ-որ քայլեր կկատարեն կամ կասեն, ապա նրանց ոչ թե պետք է ընդունել որպես թշնամի, այլ հասկանալով իրենց վիճակը՝ մտնել նրանց դրության մեջ, լսել նրանց, փորձել լուծումներ գտնել, որտեղ որ չեք կարողանա, ես կվերցնեմ ինձ վրա: Նրանք բոլորը մեր երեխաներն են, մեր ուսանողներն են»:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահն է: Իսկ մյուս բուհերի խորհուրդների նախագահներն են բարձրաստիճան պաշտոնյաներ` Սերժ եւ Տիգրան Սարգսյաններ, Հովիկ Աբրահամյան եւ այլն:
‘