‘Ծառուկյանը մտադիր է գնել «Արմավիան». Մամուլ’

947

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Արմավիա» ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովի հանդիպման մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ «Հրապարակի»՝ խնդիրը վերաբերում է «Արմավիա» ընկերության վաճառքին: Ծառուկյանը մտադիր է գնել և Բաղդասարովին համոզում է, որ այն սնանկ հայտարարի, որից հետո կկայանա վաճառքը: Սակայն սրան դեմ է կառավարությունը, քանի որ չվճարված աշխատավարձերը կհանգեցնեն բողոքի, ուստի ուզում են, որ վաճառքը կայանա պարտքերի հարցը լուծելուց հետո: Ի դեպ, բանակցություններ են ընթանում նաև արտասահմանյան 2 ընկերությունների` ամերիկյան «Վիրջին ատլանտիկի» և իտալական մի ընկերության միջև, սակայն Ծառուկյանի մտադրությունը խանգարում է այս բանակցություններին:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ է ԵՊՀ-ն այդքան մանրացել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ-ն սովորություն ունի հերքել անհերքելին. Մամուլ’