‘Ծառուկյանը չի առաջադրվում և ոչ մեկին չի սատարում’

1521

ԲՀԿ լրատվական ծառայությունը հենց նոր տարածել է հետեւյալ հայտարարությունը.

Այսօր, դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ԲՀԿ  խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստ: Օրակարգում եղել է մեկ հարց` ԲՀԿ մասնակցության ձևաչափը  2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում:

Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար:

Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում.

1.Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն  չի առաջադրելու սեփական թեկնածու:

2.Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:

Նախորդ հոդվածը‘Թուրք դատաբժշկական փորձագետները թույն են հայտնաբերել նախկին նախագահ Թուրգութ Օզալի մասունքներում’
Հաջորդ հոդվածը‘Զամբիան կվիճարկի Մեսիի ռեկորդը’