‘Ծառուկյանը պատրաստ է ցանկացած օգնության՝ Լևոն Հայրապետյանին իրավական աջակցություն ցուցաբերելու համար’

1195

Գագիկ Ծառուկյանը մտահոգված է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության փաստով. ասաց ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ի պատասխան «Tert.am»-ի հարցի, թե ինչպես է վերաբերվում Գագիկ Ծառուկյանը հայազգի գործարարի ձերբակալությանն ու դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։

«ԲՀԿ ղեկավարը բարձր է գնահատում Լևոն Հայրապետյանի մարդասիրական գործունեությունը Հայաստանում ու Արցախում, և գտնում է, որ ՀՀ իշխանությունները պետք է անեն հնարավորը՝ պետական խողովակներով իրականությունը պարզելու համար։ Իր կողմից Գագիկ Ծառուկյանը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ցուցաբերելու ցանկացած օգնություն՝ Լևոն Հայրապետյանի իրավական աջակցության համար»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Մանրամասները` այստեղ

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Գործ ունենք ռեժիմի հերթական ծանր հանցանքի՝ ԽՈՒՃԱՊԱՐԱՐՈՒԹՅԱՆ հե՞տ’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ ԽՎ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի գոտում առկա իրավիճակով’