‘Ծառուկյանը $100.000 է խոստացել Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկողների մասին տեղեկատվության համար’

2494

Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է ՀՀ Ոստիկանություն, հանդիպել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: Համաձայն աղբյուրի, Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվել է «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության քննության ընթացքով: ԲՀԿ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ միայն հանցագործության լիակատար բացահայտումը կարող է փարատել կասկածներն ու տարբեր վարկածները և հույս է հայտնել, որ ոստիկանությունը կանի ամեն հնարավորը՝ գործը բացահայտելու համար:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հարյուր հազար ԱՄՆ դոլար է խոստանում այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կտան և կօգնեն բացահայտել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի զարհուրելի հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին:

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ դատավորի մրցույթին առաջադրվել է 2 թեկնածու ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Հարությունյան. Իշխանությունները փորձում են երկրում վախի մթնոլորտ ստեղծել’