‘
Արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան իր տան մոտ ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Վերջինս տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Ազատամարտիկի խոսքով` տնից դուրս գալուց անմիջապես հետո տեսել է, որ ինչ-որ մեքենայից դուրս են գալիս 5 դիմակավորված անձինք: Վայրկյաններ անց նրանք հարձակվել են ազատամարտիկի վրա և բազմաթիվ հարվածներ հասցրել նրան: Սարգսյանը գլխի շրջանում վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սուրեն Սարգսյանը Aravot.am-ին պատմել է, որ իրեն ծեծի ենթարկող 4 դիմակավորված անձինք իրեն առավոտից սպասելիս են եղել տան բակում ու երբ իրեն տնից դուրս գալիս նկատել են, մեքենայից դուրս են եկել եւ հարձակվել իր վրա: Ծեծի ընթացքում նրանք ազատամարտիկին հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում»:
‘