‘Ծեծկռտուք ադրբեջանցի և հայ մարզիկների միջև (տեսանյութ)’

2206

Թբիլիսիում ընթացող կարատեի մրցումների ժամանակ ադրբեջանցի մարզիկները հարձակվել են հայ կարատեիստների վրա: Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, 2 երկրների մարզիկների միջև զանգվածային բախում է տեղի ունեցել:

Այս հարցի շուրջ համացանցում տարածվել է նաև հետևյալ հայտարարությունը.

«Համացանցում տարածված տեղեկատվությունը՝ Թբիլիսիում հայ մարզիկների վրա գազազած ադրբեջանցիների ամբոխի հարձակման վերաբերյալ, հայտնում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի հանձնարարությամբ, փորձում է կապ հաստատել կարատեի հավաքականի հետ ու պարզել կատարվածի մանրամասները, ինչպես նաև կազմակերպիչների և միջազգային ֆեդերացիայի հետ հարցը քննարկելուց, փաստերը պարզելուց հետո կլինեն համապատասխան գնահատականներ, կներկայացվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը: 

Անհրաժեշտության դեպքում կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ՝ ընդուպ մինչև որակազրկում և արգելք մասնակցելու միջազգային մրցաշարերին, ինչպես դա եղավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում հնչած Հայաստանի պետական օրհներգի ընթացքում կքանստած ադրբեջանցի մարզիկի նկատմամբ: 

Մեկ անգամ ևս կրկնում  եմ, որ հայկական կողմի գնահատականն ու վերջնական հայտարարությունը կլինի միմիայն մեր պատվիրակության և վերոհիշյալ կազմակերպությունների հետ քննարկումն ավարտելուց հետո»,- հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը։ 

Նախորդ հոդվածը‘Վիճակագրություն. Դեպայը շրջանցել է Մեսսիին և Ռոնալդուին’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Այժմ թիմը պետք է մտածի կատալոնացիների հետ պատասխան խաղի մասին»’