‘
Ուկրաինայի նորընտիր խորհրդարանի այսօրվա նիստն ուղեկցվել է անկարգություններով: Նիստի ընթացքում տեղ գտած կրկնակի քվեարկություններից վրդովված ընդդիմադիր պատգամավորները շրջափակել են խոսնակի ամբիոնը, ինչն ավարտվել է ծեծկռտուքով, փոխանցում է Комерсант լրատվական ծառայությունը:
Իրավիճակը հանդարտեցնելու նպատակով նիստը նախագահող Ալեքսանդր Եֆրեմովը ստիպված է եղել 30 րոպեանոց ընդմիջում հայտարարել:
Հիշեցնենք, որ նորընտիր Ռադայի՝ նախօրեին կայացած անդրանիկ նիստը նույնպես սկանդալային է եղել: Նիստի մեկնարկից րոպեներ անց խորհրդարանականները 2 պատգամավորի հրմշտելով դուրս են հանել դահլիճից:
‘