‘Ծիսական ծառայությունների գրասենյակի աշխատողը գիշերով դագաղներ է գողացել’

620

Մուրմանսկի՝ բազմիցս դատապարտված մի բնակիչ անցնում է դագաղների և ծիսական պիտույքների գողության գործով, Интерфакс-ին հաղորդել է քաղաքի ՆԳՆ մամլո քարտուղար Նադեժդա Պտիցինան:

«1981 թ. ծնված տղամարդը, որն աշխատել է Մուրմանսկի ծիսական ծառայությունների գրասենյակներից մեկում, երկու շաբաթ շարունակ գիշերները պահեստից դագաղներ, պսակներ և այլ ծիսկան պիտույքներ է գողացել և դրանք վաճառել հարևան մրցակից ընկերություններին կամ անմիջական գնորդների»,- պատմել է Պտիցինան:

Ավելի քան 120 հազար ռուբլու ապրանքի կորուստը նկատել է գրասենյակի ղեկավարությունը: Մի քանի օր անց կասկածյալը ձերբակալվել է:

Նախորդ հոդվածը‘Ավագյանը «Ո՛չ Թուրքիայում հանգստին» կոչերի փոխարեն թող ֆուտբոլի ժամանակ Արարատի պատկերը պահանջեր ‘
Հաջորդ հոդվածը‘Դրեզդեն. ցույց՝ ընդդեմ «իսլամիզացիայի»’