‘Ծննդյան առթիվ Տիմոշենկոն երեք օր կանցկացնի դստեր հետ (կոլաժ)’

809

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն երեքշաբթի օրը տոնում է իր 52-ամյակը: Արդեն 2 տարի  է, ինչ քաղաքական գործիչն իր տարեդարձը բանտում է նշում:

Նախկին վարչապետը այժմ գտնվում է Խարկովի դատապարտյալների հիվանդանոցում:

Ուկրաինայի պատիժների իրականացման ծառայությունը ինքնատիպ նվեր է արել Տիմոշենկոյին՝ թույլ տալով տարեդարձի կապակցությամբ եռօրյա հանդիպում ունենալ դստեր՝ Եվգենյայի հետ:

Յուլիա Տիմոշենկոն տարիներ շարունակ տասնյակ քաղաքական դերեր է ստանձնել և հարյուրավոր մոդայիկ հագուստներ փոխել, սակայն մշտապես հարազատ է մնացել հյուսքերով կնոջ իր կերպարին, որին, ինչպես երևում  է, չի պատրաստվում հրաժեշտ տալ նույնիսկ բանտում:

Ձեր ուշադրությանն են ներկայացնում Տիմոշենկոյի պորտֆոլիոն, որում ներկայացված են նախկին վարչապետի լուսանկարները վաղ մանկությունից մինչ այսօր:

\"\"

Նախորդ հոդվածը‘Երկրպագուները մարզադաշտը կտոր-կտոր են անում. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Մեսին եւ «Բարսայի» մյուս առաջատարներ չեն մասնակցի Գավաթի հանդիպմանը’