‘
«Մեծ սաղավարտի» մրցումների 23-ակի հաղթող, ամերիկացի Սերենա Ուիլյմասը մայր է դարձել:
35-ամյա թենիսիստուհու և Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի առաջնեկն աղջիկ է: Նորածինը կշռում է 3 կգ 90 գրամ:
Այս մասին հայտնում է «Daily News»-ը:
Հիշեցնենք` Սերենա Ուիլյամսն ավելի վաղ հայտնել էր, որ աղջկա ծնունդից հետո մտադիր է կորտ վերադառնալ:
‘