‘Ծովարջերի կողմից պինգվինների բռնաբարությունը գրավել է գիտնականների ուշադրությունը’

1606

Անտարկտիդայի առափնյա Մարիոն կղզում ծովարջերն ավելի ու ավելի հաճախ են բռնաբարում պինգվիններին, պարզել են գիտնականները: Մաշկոտնանիների անսովոր սեռական վարքի պատճառների ու առանձնահատկությունների մասին է պատմվում Polar Biology ամսագրում:

Առաջին անգամ դեռ 2006 թ. հարավաֆրիկացի գիտնականներն են նկատել, թե ինչպես է ծովարջը փորձում կենակցել արքայական պինգվինի հետ: Այն ժամանակ  դա համարել էին երիտասարդ, սեռական քաղց ունեցող առանձնյակի անփորձության հետևանք (մեկ այլ տեսակետի կողմնակիցներ պնդում էին, թե կենդանու սիրախաղը թռչնի հետ պատահաբար է վերածվել սեռական ակտի): Սակայն հետագա երկու տարիներին հետազոտողները կղզու տարբեր հատվածներում արձանագրեցին ևս երեք այդպիսի դեպք: Թռչնի սեռը գիտնականները չեն կարողացել պարզել: Բոլոր դեպքերը կատարվել են միևնույն սխեմայով. ծովարջը հետապնդում, բռնում է պինգվինին և հեծնում նրան: Սովորաբոր սեռական ակտից հետո ծովարջերը բաց են թողնում պինգվիններին, սակայն վերջերս ծովարջը սպանել և կերել էր իր զոհին:

Մարիոն կղզում կատարվողը գիտնականներին հայտնի միակ դեպքն է, երբ սեռական հարաբերություններ են տեղի ունենում տարբեր դասի կենդանիների (կաթնասունների և թռչունների) միջև: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է խոցված ուղղաթիռի անձնակազմի հարցը’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն վաղաժամ է համարում անդամակցությունը ՆԱՏՕ-ին ‘