‘Ծովինար Նազարյան. Հարցի միակ լուծումը գործը քննության վերադարձնելն է’

1236

Այս պահին մենք չենք շտապում Արտակ Նազարյանի սպանության գործով նոր քրեական գործ հարուցելու միջնորդությամբ հանդես գալ, բայց, իհարկե, հարցի միակ տրամաբանական լուծումը հենց դա է. գործը ետ ուղարկել քննության՝ նոր ի հայտ եկած հանգամանքերով, այն էլ՝ սպանության հատկանիշներով: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը:

«Դատավարության դեռևս ավելի վաղ փուլում ակնհայտ էր, որ ինքնասպանության վարկածը փուլ է գալիս, և ավելի շատ ապացույցներ հավաքվում են սպանության հետ կապված, բայց դատարանը դրանք ընթացիկ դատավարական գործընթացում անտեսում է, ինչպես նաև մեղադրող դատախազներն են ամեն ինչ անում, որ գործը շարունակվի միայն այն վարկածի շրջանակներում, որ իրենք են առաջադրել», — նշեց Ծովինար Նազարյանը:

Արտակ Նազարյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 7-ին:

Հիշեցնենք, որ 30-ամյա Արտակ Նազարյանը, պաշտոնական վարկածով՝ ինքնասպան է եղել, իսկ հարազատների պնդմամբ՝ սպանվել է 2010 թվականի հուլիսի 27-ին:

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Թող մեկնաբանեն կոմպետենտ մարդիկ’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ահմեդինեժադի հետ ‘