«Կադիսը» վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը, Հարոյանն անցկացրեց ամբողջ խաղը (տեսանյութ)

578

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Կադիսը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վիլյառեալի» հետ եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց ոչ ոքի՝  3։3։

Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հոնդուրասցի հարձակվող Էնթոնի Լոսանոն։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ 90-րդ րոպեին նա ստացավ դեղին քարտ։

«Վիլյառեալը» 12 միավորով 12-րդն է, «Կադիսը» բարձրացավ 17-րդ տեղ՝ 8 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Վիլյառեալ» — «Կադիս»՝ 3։3 (տեսանյութ)

Պաու Տորես, 43, Բուլայե Դիա, 80, Առնո Գրունեւելդ, 90+5 — Էնթոնի Լոսանո, 14, 45+1, 52

Նախորդ հոդվածըՀարգանքի տուրք Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին
Հաջորդ հոդվածըՓաստաբան. Մարադոնան մահացել է բժիշկների սխալների եւ ընտանիքի խելահեղության հետեւանքով