Իսպանական «Կադիսի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է 52-ամյա արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պելեգրինոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Պելեգրինոյի նախորդ ակումբը «Ունիվերսիդադ դե Չիլին» էր։ Դրանից առաջ նա գլխավորել է «Վալենսիան», «Էստուդիանտեսը», «Ինդեպենդիենտեն», «Ալավեսը», «Սաութհեմփթոնը», «Լեգանեսը» եւ «Վելեսը»։
Մաուրիսիո Պելեգրինոն իսպանացի Ռաֆայել Բենիտեսի օգնականն է եղել «Լիվերպուլում» եւ «Ինտերում»։
Հունվարի 20-ին «Կադիսը» հեռացրել էր Սերխիո Գոնսալեսին։ Իսպանիայի առաջնության 21 խաղից հետո «Կադիսը» 15 միավորով 18-րդն է։