Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվեց «Ռայո Վալյեկանոյին» եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։ Հյուրերի միակ գոլը 23-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը նոր թիմում խփեց առաջին գոլը։
Նա մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը, 48-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։
«Ռայո Վալյեկանոն» 13 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Կադիսը» 14-րդն է՝ 6 միավոր։
«Ռեալ Սոսյեդադը» նվազագույն հաշվով հաղթեց «Էլչեին» եւ բարձրացավ երկրորդ տեղ՝ 16 միավոր։ Առաջատար «Ռեալն» ունի 17 միավոր։ «Էլչեն» 15-րդն է՝ 6 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր
«Ռայո Վալյեկանո» — «Կադիս»՝ 3։1 (տեսանյութ)
Ալվարո Գարսիա, 9, Ֆալկաո, 44, Իսի Պալասոն, 87 — Վարազդատ Հարոյան, 23