«Կադիսն» առանց Հարոյանի պարտություն կրեց

50

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում «Կադիսը» տանը մրցեց «Ռեալ Սոսիեդադի» հետ եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

Հյուրերի իսպանացի հարձակվող Միկել Օյարսաբալը դարձավ դուբլի հեղինակ։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» պահեստայինների թվում էր եւ խաղին չմասնակցեց։

«Ռեալ Սոսիեդադը» 9 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ «Կադիսը» 16-րդն է՝ 2 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Կադիս» — «Ռեալ Սոսիեդադ»՝ 0։2

Միկել Օյարսաբալ, 71, 84, 11մ

Հեռացում՝ Կալա («Կադիս»), 83, երկրորդ դեղին քարտ

Նախորդ հոդվածըՌոնալդուի դուբլը նպաստեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակին, օրվա արդյունքներ(տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Ռոման» հաղթանակ կորզեց Սասուոլոյի դեմ խաղում (տեսանյութ)