‘Կադիրովը դատապարտել է Արևմուտքի երկակի չափորոշիչները ահաբեկչության դեմ պայքարում’

743

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դատապարտել է ահաբեկչության դեմ պայքարում Արևմուտքի կիրառած երկակի չափորոշիչները և հայտարարել, որ Մուհամեդ մարգարեին և ուղղափառ մուսուլմանների զգացմումքները վիրավորելն անթույլատրելի է:

«Մենք ողջունում ենք Փարիզում աշխարհի առաջնորդների կողմից ահաբեկչության միահամուռ դատապարտումը: Բայց հատկապես ո՞ր ահաբեկչությունն են նրանք դատապարտում: Ահաբեկչությունն ամբողջ աշխարհո՞ւմ, թե՞ առանձին վերցրած՝ Ֆրանսիայում»,- գրել է Կադիրովը սոնցանցի իր էջերից մեկում՝ մեկնաբանելով կիրակի օրը Փարիզում և եվրոպական այլ քաղաքներում տեղի ունեցած միասնության երթը՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի: «Ինչո՞ւ նախագահները, թագավորները, վարչապետները ոչ մի անգամ չեն առաջնորդել բողոքի երթերը՝ հարյուր հազարավոր աֆղանցիների, սիրիացիների, լիբիացիների, իրաքցիների սպանությունների կապակցությամբ: Ինչո՞ւ էին նրանք լռում, երբ Չեչնիայում պայթեցրին Կառավարության տունը, երբ պայթեցրին մարզադաշտի տրիբունաները, և զոհվեցին ընտրված նախագահ Ահմատ-Հաջի Կադիրովն ու նրա զինակիցները, երբ գրավեցին Բեսլանի դպրոցը, երբ դեկտեմբերին Գրոզնիում գրավեցին Մամուլի տունն ու դպրոցը, ինչի արդյունքում զոհվեց հիսունից ավելի մարդ»,- նշել է Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարը հայտարարել է, որ ոչ մեկին չի թույլատրվում վիրավորել Մուհամեդ մարգարեին, եթե անգամ դա կյանք արժենա: «Մուսուլմանները մարգարեի դիմանկարները չեն նկարում, նրան չեն ցուցադրում ֆիլմերում: Եւ հետո՝ եթե մենք մինչև հիմա լռում ենք, դա դեռ չի նշանակում, թե չենք կարող ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց դուրս բերել բողոքի երթի՝ նրանց դեմ, ովքեր խրախուսում են մուսուլմանների կրոնական զգացմունքները վիրավորելը»,- սպառնացել է Կադիրովը:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ՌԴ դեսպանատուն. Հանցագործությունն իրականացնողները պետք է ամենախիստ պատժին արժանանան ‘
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկո»-ի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ակումբի ղեկավարներին չի խնդրել ազատել աշխատանքից գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին:’