‘Կադիրովը լուսանկարվել է նորվեգական զինվորական համզգեստով, որը չկա ազատ վաճառքում’

1777

Նորվեգիայի զիվորական վերլուծաբանները մտահոգված են իրենց բանակի համազգեստը արտասահմանյան քաղաքացիների կողմից ոչ ըստ նշանակության օգտագործելու փաստով: Այդ մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ տեղացի լրագրողները սոցիալական ցանցերում հայտնաբերել են մի լուսանկար, որտեղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նորվեգական բանակի համազգեստ է կրում, փոխանցել է The Local-ը:

Լուսանկարը Կադիրովի twitter-յան պաշտոնական կայքէջում հայտնվել է դեռևս անցյալ տարվա նոյեմբերին, սակայն Նորվեգիայում միայն այժմ են հետաքրքրվել, թե Չեչնիայի առաջնորդը որտեղից է ձեռք բերել այդ համազգեստը:

Նորվեգիայի զինված ուժերը զինվորական համազգեստի «ավելցուկը» դադարել են վաճառքի հանել 2005 թ.՝ որոշում կայացնելով ոչնչացնել այն, որպեսզի այդ համազգեստը չօգտագործվի կողմնակի անձանց կողմից:

Կադիրովն ամենևին էլ ռուսաստանցի միակ պաշտոնյան չէ, ով սիրում է հանրությանը ներկայանալ զինվորական համազգեստով ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև կյանքում՝ հրապարակային միջոցառումների ժամանակ: Այսպես, անցյալ տարի ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պետդումայի նիստում ելույթ էր ունեցել գնդապետի ուսադիրներով զինվորական համազգեստ հագած: Այն ժամանակ նա հայտարարել էր, թե համազգեստ հագնել իրեն ստիպել է Ուկրաինայի գործող իշխանությունը, որն ինքն է «հագել կամուֆլյաժ» և հայտարարել երկրի արևելքում հատուկ գործողություն անցկացնելու մասին:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Լոնդոնի բնակիչները փաբից վռնդել են եվրասկեպտիկների առաջնորդին’
Հաջորդ հոդվածը‘Հեռուստասերիալների նախագահներն իրենց համբավով գերազանցում են Բարաք Օբամային’