Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տեղեկացրել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում չեչեն մարտիկների ձեռքում արտասահմանյան արտադրության զենքերի լայն տեսականի է հայտնվում, սակայն համանման ռուսաստանյան զենքներն ավելի լավն են։
Telegram-ալիքում Կադիրովը տեսագրություն է հրապարակել հերթական ռազմավարով՝ ընդգծելով, որ զենքն օգտագործված չէ։
«Քանի որ նացիստները բեռը թողնում-փախչում են, մեր ռազմիկների ձեռքում է հայտնվում ռազմավարի լայն տեսականի։ Ըստ ճաշակի ընտրում են ու նույն բանդերականների վրա փորձարկելուց հետո ազնվորեն խոստովանում են, որ նմանատիպ ռուսաստանյան զենքերն ավելի լավն են»,- գրել է Կադիրովը։
Նրա խոսքով՝ ԼԺՀ-ի ազատագրված բազաներում ամեն օր իրենք «անապական վիճակում» գտնում են «նռնականետներ, գնդացիրներ, ավտոմատներ, ականանետներ և արտասահմանյան արտադրության այլ զենքեր»։
«Մի խոսքով՝ բանդերականները պարապ-սարապ ման են գալիս ու պարզապես մսխում են ՆԱՏՕ-ի դոլարներն ու զենքերը»,- հավելել է Կադիրովը։
Փոխանցում է ria.ru-ն։