‘
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «լրագրային սուտ» է անվանել ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, թե Աֆղանստանում մահապատժի են ենթարկվել Չեչնիայի երեք քաղաքացիներ, որոնք եղել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում:
«Մեր որոշ լրատվամիջոցների շատ են դուր գալիս աֆղանական «սուտ լուրերը»: Կարևոր չէ՝ ով է դրանք հորինում ու բաց թողնում»,- գրել է նա սոցցանցում:
Կադիրովի կարծիքով՝ «տեղական անանուն աղբյուրները», որոնց հղում են անում ԶԼՄ-ները, վստահություն չեն ներշնչում, քանի որ իրենք էլ տվյալ տեղեկությունն ստացել են «Թալիբանից»:
«Իհարկե, ոչ ոք չի կասկածում, որ իսլամիստներն ու թալիբները ընդունակ են վայրագությունների, -ամփոփել է նա:- Բայց տվյալ դեպքում հազարմեկերորդ փորձն է արվում՝ տպավորություն ստեղծելու, թե Աֆղանստանում ինչ-որ «չեչեն գրոհայիններ» կան»:
Հաղորդումների համաձայն՝ ԻՊ-ի անդամ երեք չեչենուհիներ գերի են ընկել, ապա մահապատժի ենթարկվել Աֆղանստանի հյուսիսրևմտյան Ջաուզջան նահանգի տարածքում: Փոխանցում է Interfax-ը:
‘