‘Կադիրովը նախատել է Օբամային և «նրա դաշնակիցներին»՝ Հաղթանակի շքերթին ներկա չլինելու համար’

1183

Չեչենական Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովն Instagram-ի իր էջում դրմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և «նրա դաշնակիցներին»՝ նախատելով նրանց Մոսկվայում Հաղթանակի շքերթին ներկա չգտնվելու համար:

«Մայիսի 9-ին դուք չկայիք Հաղթանակի շքերթին, թեև պարտավոր էիք հիշատակի տուրք մատուցել տասնյակ միլիոնավոր ռուսաստանցի զոհված զինվորներին ու սպաներին, ցույց տալ ահաբեկիչների պարագլուխներին, որ միասնական եք պայքարում՝ հանուն խաղաղության և արդարացի աշխարհակարգի: Դրա փոխարեն՝ դուք հասկացրիք, որ պատրաստ չեք միասնական ճակատով հանդես գալ նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքների դեմ»,- գրել է Չեչնիայի առաջնորդը:

Կադիրովի խոսքով՝ «ժողովուրդները համոզված են», որ Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Աֆղանստանում, Եմենում ռազմական հակամարտությունները սանձազերծվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի մեղքով:

«Ես վստահ եմ, որ դուք բոլորդ պետք է մոռանաք նախկին վիրավորանքները, վեր կանգնեք մանր խնդիրներից, հավաքվեք համաշխարհային տերությունների ղեավարներով և հարց տաք, թե ուր եք տանում այս աշխարհը: Գուցե դրանից ինչ-որ բան դուրս գա: Իսկ հույս ունենալ, թե պատժամիջոցներով կարելի է Ռուսաստանը վերածել հլու կիսագաղութացված երկրի՝ չարժե,- գրել է Կադիրովը ու ամփոփել:- Եթե 45-ին մենք ձիերով հասանք Բեռլին, ապա այսօր, առավել ևս, կարող են լուծել ցանկացած բարդության խնդիր»: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի ԱԳՆ. Թուրքիայի վարչապետը խախտել է երկրի ինքնիշխանությունը’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՀ-ի ընդդիմությունը խաղադրույք է կատարում սևամորթ առաջնորդի վրա’