‘Կադիրովը պատրաստ է ցուցմունք տալ Նեմցովի սպանության գործով’

1252

‘

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է ցուցմունքներ տալ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով:

«Ես պատրաստ եմ հաճույքով ցուցմունքեր տալ: Ի՞նչ խնդիր կա: Եթե, մանավանդ, երեխաներն են (Նեմցովի) պահանջում»,-հինգշաբթի «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերից հայտարարել է Կադիրովը: Ընդ որում՝ նա նշել է, թե իրեն հետաքրքիր է իմանալ՝ Նեմցովի փաստաբաններն իրեն ի՞նչ հարցեր ունեն տալու:

Բորիս Նեմցովն սպանվել է փետրվարի 27-ին, Մոսկվայի կենտրոնում: Քաղաքական գործչի սպանության գործով ձերբակալվել են Չեչնիայի հինգ բնակիչներ, փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Սավչենկոյի պաշտպանությունը պահանջում է նրան հիվանդանոցից տեղափոխել քննչական մեկուսարան’
Հաջորդ հոդվածը‘Նիգերիայի բանակը «Բոկո Հարամից» խլել է 200 կանանց’