‘Կադիրովը ռեալիթի-շոուի ընթացքում կընտրի իր օգնականին’

1612

«Россия 1» հեռուստատեսությունում մեկնարկում է «Թիմ» («Команда») ռեալիթի-շոուն, որում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կընտրի իր օգնականին:

Նախագծի կայքում ցանկացած մարդ կարող է հարցաթերթիկ լրացնել՝ շոուին մասնակցելու համար: Հավակնորդն, օրինակ, պետք է պատասխանի այն հարցին, թե ինչով ինքը կարող է օգտակար լինել Կադիրովին: Կայքում ասվում է, որ մասնակիցները փորձություններ կանցնեն և տարբեր խնդիրներ կլուծեն Չեչնիայի տարածքում: «Դուք սար կբարձրանաք, կիջնեք լճերի մոտ, կանցնեք անտառի արահետներով և կլինեք Չեչնիայի հայտնի առողջավայրերում: Կիմանաք, թե ինչ է նշանակում չեչենական հյուրասիրություն և չեչենական հարսանիք: Կտեսնեք, թե չեչեն կանայք ինչպես են սեղան գցում, և այստեղ ինչպես են պահպանում ավանդույթները…»,-ասվում է նախագծի նկարագրության մեջ:

Թեկնածուների հաջողությունները, ըստ կայքի՝ կգնահատի անձամբ Կադիրովը՝ ժյուրիի հետ միասին: Հաղթողը մշտական տեղ կգտնի Կադիրովի թիմում և կղեկավարի Չեչենական Հանրապետության ռազմավարական զարգացման գործակալությունը, փոխանցել է «Вести»ն:

Նմանատիպ նախագծի է մասնակցել ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը: «Թիմ» շոուի ընթացքում նա ընտրել է իր քարոզարշավի աշխատողներին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Christie’s-ը վաճառքի է հանում Ռոնալդ և Նենսի Ռեյգանների իրերի հավաքածուն’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016․ Ուելսը հաղթեց Բելգիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’