Կադիրովը սպառնացել է Չեչնիայի նախկին դատավորի ընտանիքին

277

Երեկ Նիժնի Նովգորոդում դիմակավոր տղամարդիկ, որոնք ներկայացել են որպես չեչեն ուժայիններ, ներխուժել են Չեչնիայի գերագույն դատարանի պաշտոնաթող դատավոր Սայդի Յանգուլբաևի տուն և պահանջել, որ նա ներկայանա հարցաքննության Չեչնիայում, իսկ հետո ուժի գործադրմամբ նրա կնոջն իրենց հետ տարել են անհայտ ուղղությամբ։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը անդրադարձել է այդ միջադեպին և սպառնացել, որ «այդ ընտանիքին կա՛մ բանտում է տեղ սպասում, կա՛մ հողի տակ»։

Նախկին դատավորի փաստաբանները տեղեկացրել են, որ իրենց ցույց են տվել քննիչի որոշումը, ըստ որի՝ 59-ամյա Զարեմա Մուսաևան որպես վկա անցնում է խարդախության վերաբերյալ գործով։

Յանգուլբաևի ընտանիքը կատարվածը համարում է առևանգում, մինչդեռ Կադիրովը հայտարարել է, որ նրանց երեք անգամ ծանուցագիր է ուղարկվել Գրոզնի ներկայանալու պահանջով։ Նա նաև պնդել է, որ երբ հունվարի 21-ին Զարեմա Մուսաևային բերել են Գրոզնի, նա «հարձակվել է ոստիկանի վրա ու քիչ է մնացել՝ աչքը հանի», այնպես որ նա «արդեն իսկ կալանավորվելու իրական ժամկետ վաստակել է»։ Իսկ «Ընդդեմ խոշտանգումների» կոմիտեի իրավաբան Սերգեյ Բաբինեցի պնդմամբ՝ երբ ոստիկանները բռնել են կնոջը, նա ուղղակի կորցրել է գիտակցությունը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆաոմի Օսակա. Անմիջապես կհեռացնեմ Ինստագրամն ու Թվիթերը
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ն զենք է ուղարկել Ուկրաինա