Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը, որն ավելի վաղ հաղորդել էր իր անչափահաս որդիներին Ուկրաինա պատերազմի ուղարկելու մասին, տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, որ իր երեխաները մասնակցել են ռազմական գործողություններին Ուկրաինայի տարածքում։
Կադիրովի որդիները՝ Ադամը, Էլին և Ահմատը, 14, 15 և 16 տարեկան են։ Չեչնիայի առաջնորդը պնդում է, որ նրանք «հասել են շփման գիծ», որտեղ այժմ «կատաղի մարտեր են ընթանում»։
ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոնվենցիան, որը վավերացրել է նաև Ռուսաստանը, պետություններին պարտավորեցնում է բոլոր հնարավոր միջոցները ձեռք առնել՝ ապահովելու, որ 15 տարեկանի չհասած երեխաները ուղղակի մասնակցություն չունենան ռազմական գործողություններին։ Ռուսաստանում երեխայի իրավունքների համար պատասխանատու պաշտոնյաները մինչև հիմա չեն մեկնաբանել որդիներին պատերազմ ուղարկելու վերաբերյալ Կադիրովի հայտարարությունը։
Փոխանցում է BBC-ն։