‘Կադիրովի հրապարակած տեսագրության մեջ Կասյանովը նշանառության տակ է’

1145

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր «Ինստագրամում» ընդդիմադիր քաղաքական գործիչ Միխայիլ Կասյանովի մասին հրապարակել է տեսահոլովակ, որի վրա դիպուկահար հրացանի նշանառության տեսքով ֆիլտր է դրված:

«Կասյանովը Ստրասբուրգ է գնացել ռուսաստանյան ընդդիմության համար փող հայթայթելու: Ով չի հասկացել՝ կհասկանա»,- ասվում է տեսագրությանը կից գրության մեջ:

«Պառնաս» կուսակցությունից Կասյանովի զինակիցը՝ Իլյա Յաշինը, հայտարարել է, որ այդ հրապարակումը սպանության բացահայտ սպառնալիք է պարունակում:

Հունվարի կեսերին Կադիրովը Ռուսաստանի ոչ համակարգային ընդդիմությանն անվանել էր «ժողովրդի թշնամիներ», որոնք փորձում են «խարխլել» քաղաքական համակարգը երկրում, ուստի նրանց անհրաժեշտ է դատել «քայքայիչ գործունեության» համար: Այս հայտարարությունները բուռն քննադատության արժանացան իրավապաշտպանների և ընդդիմության կողմից: Սակայն Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն առաջարկեց չսրել իրավիճակը Չեչնիայի ղեկավարի հայտարարությունների շուրջ և «ավելի հանգիստ ընթերցել» դրանք: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն Մեծ Բրիտանիային թույլ է տվել կրճատել ներգաղթյալների սոցիալական աջակցությունը’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’