‘
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կրկին ողջունել է Լենինի մարմինը դամբարանից տեղափոխլու գաղափարը: Նա նաև առաջարկել է վերահուղարկավորել Ստալինի աճյունը, ինչպես նաև Խրուշչովի հիշատակը հավերժացնել դաշնային մակարդակով:
Մասնավորապես՝ Կադիրովն առաջարկել է Իոսիֆ Ստալինի աճյունը տեղափոխել Վրաստան, որպեսզի «Ռուսաստանի միլիոնավոր բնակիչներ կարողանան լիաթոք շունչ քաշել»: Նա այդ մասին հայտարարել է Интерфакс-ին տված հարցազրույցում:
Նոյեմբերի սկզբին Չեչնիայի ղեկավարը կոչ էր արել հուղարկավորել Լենինի դիակը: «Ճիշտ չէ, որ Ռուսաստանի հենց սրտում՝ Կարմիր հրապարակում, դիակով դագաղ է դրված»,- ասել էր Կադիրովը:
Բացի այդ, Կադիրովի կարծիքով՝ Նիկիտա Խրուշչովը «հսկայական ավանդ է բերել չեչենների և ինգուշների հանդեպ արդարության հաղթանակին հասնելու համար»: «Անձամբ ես համոզված եմ, որ Ռուսաստանը պետք է հիշի Խրուշչովի անունը, պետք է ինչ-որ կերպ, դաշնային մակարդակով, որոշում կայացնի հուշարձանի կամ համապետական նշանակություն ունեցող որևէ օբյեկտ նրա անվամբ անվանակոչելու վերաբերյալ»,- եզրակացրել է Կադիրովը:
Փոխանցում է rbk.ru-ն:
‘