‘Կադիրովն արգելել է «աղջիկ փախցնել» եւ կրակել հարսանիքների ժամանակ ‘

1200

Հարսնացուների առեւանգումն ու հարսանիքների ժամանակ կրակահերթեր արձակելն արգելված է Չեչնիայում, РИА-Новости-ի փոխանցմամբ «Ռոսսիա-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:

Նշենք, որ օրերս Մոսկվայում հարսանքավորների արձակած կրակահերթը հասարակական քննարկումների առիթ է դարձել:

Կադիրովը նշել է, թե Չեչնիայում հարսանիքներ տեղի են ունենում միայն շաբաթ եւ կիրակի օրերին: Նրա խոսքով, ժամանակին հարսանիքներին կրակում էին ուժային կառույցներիներկայացուցիչները, բայց այժմ դա արգելվել է նրանց:

«Այն ժամանակ հեռախոսներ, բջջայիններ չկային, որպեսզի հարսանքավորները տեղեկացվեին, թե հարսի հետ մոտենում են հարսանքատանը, դրա համար էլ կրակում էին: այժմ կարելի է հաղորդագրություն գրել կամ ձայնային ազդանշան տալ, դրա համար էլ՝ ես արգելել եմ դա», — ասել է Չեչնիայի ղեկավարը:

Կադիրովը նշել է նաեւ, որ Չեչնիայում հարսին «փախցնելու» սովորույթն էլ վերացել էա իր հրահանգով:

«Ես հավաքեցի ավագներին, կրթված, պատմություն իմացող մարդկանց: Եվ ժողովուրդը վճռեց, որ այսօրվանից առեւանգման համար զեկուցգիր են գրում ոստիկանություն եւ նստեցնում են», — ասել է նա:

Նախորդ հոդվածը‘«Բավարիան» կրկնեց «Բորուսիայի» ռեկորդը’
Հաջորդ հոդվածը‘Օբամայի նախընտրական շտաբը սեպտեմբերին 181 միլիոն դոլար է հանգանակել ‘