Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը պաշտպանել է Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի թեկնածությունը։
Համապատասխան տեսանյութը լրագրողներին տրամադրել է Չեչնիայի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ես արդարացիորեն կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինը ոչ միայն երևելի քաղաքական գործիչ է, այլև իսկական ստրատեգ, որը պատրաստ է դժվար որոշումներ կայացնելու և հաղթահարելու մարտահրավերներն ու խոչընդոտները, որոնց բախվում է երկիրը։ Ես ուրախ եմ այս պատմական պահի մասնակիցը լինելու, երբ մենք՝ Ռուսաստանի քաղաքացիներս, կարող ենք մեր աջակցությունը և վստահությունը հայտնել մեր ազգային առաջնորդին»,- իր Telegram ալիքում գրել է Կադիրովը։