Կադիրով․ Չեչնիայի ռազմիկները պատրաստ են վերահսկել երթևեկությունը Ղրիմի կամրջի վրա

447

Չեչնիայի գվարդիականները պատրաստ են վերահսկել Ղրիմի կամրջի երթևեկությունը՝ այնտեղ տեղի ունեցած պայթյունից հետո։

Այդ մասին Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը տեղեկացրել է լրագրողներին։

«Եթե անհրաժեշտ է, և եթե հրաման լինի, ապա չեչեն գվարդիականները պատրաստ են շարժվել Կրասնոդարի մարզ և Ղրիմի Հանրապետություն՝  Ղրիմի կամրջով երթևեկությունը և տրանսպորտի ստուգումները վերահսկելու համար։ Թեկուզ հենց հիմա։ Նման փորձ ունենք։ Երեկ մենք ուժային հատուկ ստորաբաժանումների անձնակազմի զորաշար ենք անցկացրել»,- նշել է Կադիրովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանով. Մինչև 20 տարեկանս կարիերայիս վրա ծախսվել է մոտ 1 միլիոն դոլար
Հաջորդ հոդվածըԿլոունը Ամերիկայում էլ է կլոուն․ ՉԻ