Կադիրով․ Չեչնիայում զորահավաքի պլանը գերակատարվել է

188

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ հանրապետությունում զորահավաքի պլանը գերակատարվել է 254 տոկոսով, նման արդյունքների հաջողվել է հասնել  ավելի վաղ պաշտպանության նախարարության նոր ստորաբաժանումներ ձևավորելու շնորհիվ։

Կադիրովը նշել է, որ հանրապետությունում հազար կամավորներից կազմված պահեստազոր կա, որն անհրաժեշտության դեպքում կարող է համալրել հայրենիքի պաշտպանների շարքերը։

«Բնակիչները դեռ չէին էլ կասկածում, որ նման հարցեր կարող են ծագել, իսկ մենք արդեն ամեն ինչ որոշել էինք։ Ուստի ես Չեչնիայի բնակիչներին, մասնավորապես՝ մեր սիրելի և հարգելի մայրերին, կոչ եմ անում հանգստություն պահպանել»,- հայտարարել է Չեչնիայի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահի հրամանագրով սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ դա անհրաժեշտ է հազար կիլոմետրանոց շփման գիծը վերահսկելու և Ուկրաինայում տարածքներ ազատագրելու համար։ Զորահավաքի ընթացքում կզորակոչվի, ընդհանուր առմամբ, 300 հազար պահեստազորային, ինչը ՌԴ զորակոչային պաշարի 1 տոկոսից քիչ ավելի է։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ բուհերի ուսանողների զորահավաքի մասին խոսք չկա և չի կարող լինել։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՆախկին փոխնախարարը դատապարտվել է մահապատժի
Հաջորդ հոդվածըԱյդ հայտարարությունը սարսափելի հետևանքների կարող է հանգեցնել