‘Կադրային փոփոխություններ «Կենտրոն»-ում.Մամուլ’

659

Հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Երեկ արդեն հայտնի է դարձել, որ «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրն այսուհետև ղեկավարելու է ոչ թե Պետրոս Ղազարյանը, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, իսկ հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արայիկ Կեսոյանին փոխարինելու է «Կենտրոնի» գովազդային բաժնի պատասխանատու Գոռ Մարտիրոսյանը: Թերթի թղթակցի հարցերին ի պատասխան` Պետրոս Ղազարյանն ասել է միայն, որ որևէ խնդիր չի եղել, ինքը շարունակելու է իր հաղորդումները:

Նախորդ հոդվածը‘Միքայել Մելքումյանի հարցը Աժ էթիկայի հանձնաժողովի վարույթում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վահե Ավետյանի հայրը չի հետևում Հարսնաքարի» գործով դատավարության. Մամուլ’