‘Կադրային փոփոխություններ Վերահսկիչ Պալատում ‘

1037

ՎՊ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրաման է ստորագրել ՀՀ ՎՊ աշխատակազմի ղեկավար Հարության Յավրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով Հարություն Յավրյանը նշանակվել է ՎՊ նախագահի օգնական: Զաքարյանը նաեւ հրաման է ստորագրել, ըստ որի ՎՊ աշխատակազմի ղեկավար է նշանակվել պալատի 4-րդ վարչության պետ Արտավազդ Ներսիսյանը` ազատելով վարչության պետի պաշտոնից: ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով` 4-րդ վարչության պետ է նշանակվել նույն վարչության պետի տեղակալ Տիգրան Հովհաննիսյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Այսօր «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելիք ֆիլմերը ‘
Հաջորդ հոդվածը‘Կացին, ցախավել, խոտ եւ LCD հեռուստացույցներ. ԱԱԾ գնումները ‘