‘Կազանի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ և մեկ զոհ’

974

Այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 12.45-ին, հրդեհ է բռնկվել Կազանի «Ադմիրալ» եռահարկ առևտրի կենտրոնում: Հրդեհի մակերեսը կազմում է 4 հազար քառակուսի մետր: Զոհվել է մեկ մարդ, 13 հոգի վնասվածքներ են ստացել, հաղորդել է Интерфакс-ը:

«Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է մեկ զոհ: Զոհվածը կին է»,- հաղորդել է Թաթարստանի առողջապահության նախարարության մամլո քարտուղարը:

 Նա նշել է, որ  13 մարդ տեղափոխվել են Կազանի տարբեր հիվանդանոցներ: Ընդհանուր առմամբ՝ բուժօգնության համար դիմել է 22 հոգի, որից 9-ը առաջին բուժօգնությունն ստանալուց հետո ուղարկվել են ամբուլատոր բուժման: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԻՊ-ի գրոհայինները տեսանկարել են իսրայելցի արաբի սպանությունը’
Հաջորդ հոդվածը‘Կոռոլյովում ոչնչացրել են 30-ականներին գնդակահարված նկարչի որմնանկարները’