‘Կազանում փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել’

1517

Այսօր առավոտյան Կազանի «Դինամո» մարզաբազայում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է երեք մարդ:

Ինչպես ТАСС գործակալությանը հաղորդել են ՆԳՆ տարածքային վարչությունից, տղամարդը գնդակահարել է բազայի տնօրենին և էլի մեկ հոգու, որից հետո սպանվել է: Մանրամասներ չեն հրապարակվում:

Մինչդեռ տեղական հեռուստատեսությունը պնդում է, որ միջադեպը տեղի է ունեցել ՆԳՆ-ի բազայում, իսկ հրաձգությունն սկսել է նախկին ոստիկան:

Լրատվամիջոցների տվյալներով՝ հրաձգությունն սկսվել է առավոտյան ժամը 10-ին, երբ մարզաբազայում շատ այցելուներ են եղել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կոշտ բանավեճ՝ Նյու Յորքում անցկացվելիք փրայմերիզից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Իսպանացի նախարարը հրաժարական է տվել «պանամյան փաստաթղթերի» պատճառով’