Կազեմիրոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

299

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոյի տեղափոխության մասին:

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որը ներառում է գործակցությունը ևս մեկ տարով երկարաձգելու կետ: Գործարքի արժեքը կազմել է 70,65 միլիոն եվրո՝ ըստ Transfermarkt-ի (նախատեսված է նաև հավելավճար):

«Սա նոր մարտահրավեր է: Կարիերայիս ընթացքում շատ ուժեղ մարզիչների հետ եմ աշխատել և անհամբերությամբ եմ սպասում Էրիկ տեն Հագի հետ աշխատանքին: Ավարտում եմ հիանալի պատմություն ու սկսում նորը: Բոլորը գիտեն «Մանչեսթեր Յունայթեդի» պատմությունը: Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել՝ երկրպագուներին պարգևելով հպարտության ակնթարթներ»,- 30-ամյա բրազիլացու խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալի» գույները պաշտպանում էր 2013 թվականից: Նա մադրիդյան թիմի հետ նվաճել է 18 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 5 գավաթ: 

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Լիվերպուլին» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՋոկովիչը չի մասնակցի US Open-ին