‘Կազիմիրով. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ անմիջական կապ չունի’

598

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ անմիջական կապ չունի: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը հունիսի 20-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսւոմ:

Նրա ասելով, Եվրասիական տնտեսական միությունում գերակշռում է տնտեսական, առևտրային բաղադրիչը: «Իսկ ղարաբաղյան  կարգավորման գործում տնտեսական շահերն ավելի երկրորդական են: ԵԱՏՄ-ին անդամակցումը հակամարտության կարգավորման հետ կապելը նույն  է, ինչ` աջ ձեռքով ձախ ականջը քորելը», — կարծում է Կազիմիրովը: Նա հավելել է, որ շատ մեծ ցանկության դեպքում կարելի է գտնել ինչ-որ անուղղակի կապեր:

Նախորդ հոդվածը‘Ստարիջ. Իմ սիրտը հիմա կոտրված է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում Իսրայելի դեսպան. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վեր է ածվել քաղաքական շահարկումների առարկայի’