‘
Հոգևորականները, որոնք մասնակցում են կաթոլիկ ուսմունքի՝ ընտանիքի և ամուսնության հարցերին նվիրված տեսության մշակմանը, եկեղեցուն կոչ են արել ավելի հանդուրժողական դիրք գրավել համասեռականության նկատմամբ:
Նախնական զեկույցում, որ պատրաստել են երկու շաբաթով Վատիկանում սինոդի հավաքված եպիսկոպոսները, ասվում է, որ համասեռականները քրիստոնյաներին կարող են առաջարկել կարևոր «ընծաներ և հատկանիշներ»: Հաշվետվության հեղինակները չեն ընդդիմանում համասեռ ամուսնությունների նկատմամբ եկեղեցու ավանդական բացասական վերաբերմունքին, այնուամենայնիվ, ԼԳԲՏ-հանրությունն այս փաստաթուղթը համարում է բեկումնային՝ գեյերի հանդեպ եկեղեցու վերաբերմունքի մեջ: Ավելի պահպանողական քրիստոնեական կազմակերպությունները զեկույցն անվանել են «դավաճանություն»:
Հոկտեմբերի 5-ին աշխատանքներն սկսած եկեղեցական ժողովին մասնակցում են ավելի քան 200 եպիսկոպոսներ: Ժողովը հրավիրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ այնպիսի հարցեր քննարկելու նպատակով, ինչպիսիք են աբորտները, համասեռականությունը և ապահարզանները:
Ի դեպ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին պոնտիֆիկն է, որ գերադասել է «գեյ» բառը՝ ավանդական «համասեռականի» փոխարեն: Փոխանցում է BBC-ն:
‘