‘
Ռուսաստանը Եվրոպայում առաջատարն է բնակչության շնչին ընկնող կալանավորների թվով, ասվում է Եվրոպայի խորհրդի ամենամյա հաշվետվության մեջ, որը հրապարակվել է երեկ:
Ռուսաստանում 100 հազար բնակչի հաշվով 418 մարդ բանտերում է: Դա մեկուկես անգամ ավելի է, քան երկրորդ տեղն զբաղեցրած Վրաստանում, որտեղ 252 կալանավոր կա՝ 100 հազար բնակչի հաշվով:
Երրորդ տեղում Ադրբեջանն է՝ 235 մարդ, չորրորդում՝ Լիտվան՝ 234 մարդ:
Ցուցակում ընդգրկվել է 47 երկիր: Հաշվետվությունը ցույց է տալիս, որ, ընդհանուր առմամբ, ետխորհրդային եվրոպական տարածքում կալանավայրերի բնակչության թիվն ավելի մեծ է, քան Եվրոպայում միջին ցուցանիշը՝ 100 հազար բնակչի հաշվով՝ 127, 3:
Իսլանդիայում գրանցվել է կալանավորների թվի ամենաբարձր աճը՝ 2016 թվականից այն ավելացել է 25,4 %-ով: Իսլանդիային հաջորդող Իտալիայում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 7,5 %: Իսլանդիան նաև առաջատարն է եվրոպական երկրների թվում կին կալանավորների քանակով՝ 9,8 %:
Կալանավորների թիվն ամենից շատ կրճատվել է Ռումինիայում՝ 16 %-ով, երկրորդ տեղում Բուլղարիան է՝ 15 %-ով:
Կալանավայրերում ինքնասպանությունների ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում. այն կազմում է 12,6 մարդ՝ 100 հազարի կալանավորի հաշվով: Այս ցուցանիշով երկրորդ տեղում Ավստրիան է՝ 12,3 մարդ, ապա Գերմանիան՝ 11,8 մարդ:
Փոխանցում է euronews-ը:
‘