‘Կալանավորված Լևոն Հայրապետյանի մասին ֆիլմի ցուցադրություն Սիդնեյում, Ամստերդամում, Բեյրութում, Բոստոնում. Տեսանյութ’

1232

«Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի 2014-ի վերջին արտերկրյա ցուցադրությունը նախօրեին կայացել է ավստրալիական Սիդնեյում՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ժապավենն արդեն ցուցադրվել է աշխարհի 15 քաղաքներում: Դեկտեմբերի 27-ին և 28-ին այն ցուցադրվել է Ամստերդամում, Բեյրությում և Բոստոնում:

Ֆիլմն անդրադառնում է նաև այս տարի Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործին։ Նրա նկատմամբ հետաքննությունը սկսվել է Բաշկիրիայից Դաշնային Խորհրդի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներից հետո, ով ցմահ ազատազրկված է մի շարք հանցագործությունների համար։ Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանը 2009-ին կապ է ունեցել «Բաշնևթ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ։

«Արցախն այսօր» տեղեկատվական կենտրոն

Նախորդ հոդվածը‘Եղանակ. ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտը` Վահան Հովհաննիսյանին ‘