‘Կալանավորվել է «Ազդարար» ամսագրի խմբագիրը ‘

1104

«Ազդարար» ամսագրի խմբագիր Մարտիկ Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելու մեջ:

ՀՀ ոստիկանությունը «Հետքին» հայտնել է, որ Մարտիկ Սարգսյանի և Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ Հերմինե Թովմասյանի կողմից խարդախություն կատարելու փաստի առթիվ սեպտեմբերի 14-ին Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափով խարդախություն կատարելու հանցակազմով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։ 

Կայքը հիշեցնում է, որ Մարտիկ Սարգսյանը և Հերմինե Թովմասյանը, ըստ տուժող Նորիկ Ղահրամանյանի, խաբեությամբ ներքաշել են իրեն և որդուն վարկային պատմության մեջ` նրանց անուններով «ՎՏԲ-Հայաստան» բանկում կոշտ գրավի վարկային պայմանագիր կնքելով: 

Նախաքննության րնթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հոկտեմբերի 24-ին Մարտիկ Սարգսյանին, իսկ հոկտեմբերի 25-ին նաև Հերմինե Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Երբ խոսքերն ավելորդ են’
Հաջորդ հոդվածը‘Օբաման ղարաբաղյան կարգավորման «պատմական շանս» է տեսնում’