‘
Ուկրաինայի իրավապահ մարմինները հաղորդել են, թե կալանավորված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հանդիպում է խնդրել զինակիցների հետ երկուշաբթի՝ կալանքի երկամյակի օրը, և նրան տրվել է այդ հնարավորությունը: Ինչպես հաղորդում է Տիմոշենկոյի ղեկավարած «Բատկիվշչինա» կուսակցությունը, Խարկովի այն հիվանդանոցի մոտ, որտեղ բուժվում է նախկին վարչապետը, արդեն հավաքվել են պատգամավորներ և նրա կողմնակիցները՝ շրջաններից:
Տիմոշենկոն դատապարտվել է Ուկրաինային գազ մատակարարելու վերաբերյալ Ռուսաստանի հետ պայմանագիր կնքելիս լիազորությունները գերազանցելու համար: Կիևի դատարանը 2011 թ. հոկտեմբերի 11-ին նրան դատապարտեց յոթ տարվա ազատազրկման, փոխանցում է РИА Новости—ն:
‘