‘
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը խոսել է «Ման. Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Հիշեցնենք, որ պորտուգալացու գլխավորությամբ մանկունյացիները բավականին անհաջող են մեկնարկել առաջնությունում:
«Նրա նվճաումները խոսում են այն մասին, որ նա ամենաարդյունավետ մարզիչներից մեկն է: Սակայն նա իր խնդիրների համար մեղադրում ամբողջ աշխարհին: Դա ցավալի է:
Ալֆրեդո դի Ստեֆանոն ինձ մեկ անգամ ասել է, որ լավ մարզիչը չպետք է բողոքի մրցավարներից, վնասվածքներից կամ այլ հանգամանքներից»,- Կալդերոնի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
‘