‘
Սերուցքայինների նախկին նախագահը տեղեկացրել է, թե թոփ-ֆուտբոլիստներից ով կարող է ամռանը հավակնել «Սանտյագո Բեռնաբեու» տեղափոխությանը։
Ռամոն Կալդերոնը վստահ է, որ ամենաշատն ամրապնդման կարիք ունի Բլանկոսի հարձակման գիծը, և Արքայական ակումբ տեղափոխության գլխավոր թեկնածուն Հարի Քեյնն է։
«Վստահ եմ, որ Ֆլորենտինո Պերեսի 2018-ի առաջնահերթ ձեռքբերումը «Տոտենհեմի» գոլեադորն է, և այդ որոշումը շատ բանով հիմնավորված կլինի ոչ միայն ապշեցուցիչ արդյունավետությամբ, այլև անգլիացու համեմատաբար երիտասարդ տարիքով։
Եթե այդ գործարքը չկայանա՝ շատ պատկառելի այլընտրանքներ կան։ Կարծում եմ Ռոբերտ Լևանդովսկին նույնպես Գալակտիկոսի ուշադրության կենտրոնում է»,- ասել է «Ռեալի» նախկին նախագահը։
‘