Կալիֆոռնիայից ռադիոհաղորդավար Լարրի Էլդերը հինգշաբթի հայտարարել է, որ կառաջադրվի 2024 թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններում։
«Ամերիկան անկման մեջ է, սակայն այդ անկումից կարելի է խուսափել,- գրել է նա։- Մենք կարող ենք մուտք գործել Ամերիկայի ոսկե դար, բայց մեզ հարկավոր է ընտրել այնպիսի առաջնորդի, որը մեզ այնտեղ կտանի։ Հենց դրա համար էլ ես առաջադրում եմ իմ թեկնածությունը»,- Twitter-ում գրել է նա։
Էլդերը ԱՄՆ Հնարապետական կուսակցության կողմնակից է և նախկինում առաջադրվել է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում, բայց անհաջող։
Փոխանցում է tass.ru-ն։