‘«Կալյարի»-ն և «Ֆիորենտինա»-ն հավերժացրել են Աստորիի խաղային համարը’

1321

‘

Իտալական «Ֆիորենտինա» և «Կալյարի» ակումբները հավերժացրել են խաղային 13 համարը, որը կրել է Դավիդե Աստորին: Այս մասին հայտնում են ակումբների մամուլի ծառայությունները:

Աստորին «Կալյարի»-ում հանդես է եկել 2008-2015 թվականներին (174 խաղ — 3 գոլ), իսկ «Ֆիորենտինա»-ում՝ 2015-2018 թվականներին (91 խաղ — 3 գոլ):

Հիշեցնենք՝ իտալացի պաշտպանը մարտի 4-ին 31 տարեկան հասակում մահացել է: Նրան գտել էին Ուդինեի հյուրանոցներից մեկի իր համարում՝ անշնչացած վիճակում: Ֆուտբոլիստի սիրտը կանգնել է այն ժամանակ, երբ նա քնած է եղել: Ողբերգական պատահարից հետո Իտալիայում մարտի 4-ին նախատեսված բոլոր ֆուտբոլային հանդիպումները հետաձգվեցին:

‘

Նախորդ հոդվածը‘ ՉԼ․ «Ռեալը» հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘The Times. Վենգերը չի պատրաստվում հեռանալ «Արսենալ»-ից’