‘Կախա Կալաձեն Սաակաշվիլիին կզրկի իր «երազանքների քաղաքից»’

764

Միխեիլ Սաակաշվիլիի «երազանքների քաղաք» Լազիկայի շինարարությունը, որի հիմքը դրվել էր սեպտեմբերին, չի շարունակվի: Այս մասին, Грузия online –ի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնի թեկանածու Կախա Կալաձեն:  Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Forbes-ին տված հարցազրույցում այդ նախագիծն «անեկդոտ» էր անվանել և հասկացրել էր, որ այդ նախագիծը չի շարունակվելու: «Դրանք ոչ թե նախագծեր են, այլ անեկդոտներ` քաղաք Լազիկա, զրահամեքենա «Լազիկա», տանկ «Լազիկա»… Կարծում եմ՝ ոչ ոք դրանք լուրջ չի ընդունում, դա ծիծաղելի է»: Նախկինում հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն, իր հերթին, հայտարարել է, թե Սաակաշվիլիի «հիմար մտահղացումները չեն իրականացվի», քանի որ հանրապետությունը նման միջոցների չի տիրապետում:

Նախորդ հոդվածը‘Ի գիտություն հայկական ֆուտբոլի երկրպագուների’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են քիմիայի գծով Նոբելյան դափնեկիրները’